Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 6:19 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

19 Գեդեոնը գնաց, այծերից մի ուլ և մեկ արդու ալյուրից բաղարջ պատրաստեց, միսը դրեց մի սակառի մեջ, արգանակն էլ մի կճուճի մեջ ածեց, բերեց բևեկնու տակ նրա առաջ և մատուցեց։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

19 Գեդեոնը ներս մտավ, այծերի հոտից մի ուլ մորթեց և մեկ արդու ալյուրից բաղարջ հաց պատրաստեց, միսը դրեց ափսեի վրա, արգանակը կճուճի մեջ լցրեց, դրեց նրա առաջ՝ կաղնու տակ, և երկրպագություն արեց։

Տես գլուխը Պատճենել




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 6:19
9 Խաչաձեւ Հղումներ  

Եթե թոնրի մեջ եփված հացի ընծա է զոհ մատուցելու, յուղով շաղած ընտիր ալյուրից բաղարջ շոթեր կամ յուղով օծված բաղարջ լավաշներ թող լինեն։


Հիսուսը մեկ այլ առակ էլ ասաց նրանց. «Երկնքի արքայությունը նման է թթխմորի, որ մի կին վերցրեց և երեք չափ ալյուրի մեջ դրեց, մինչև որ ամբողջը խմորվեց»։


Եվ ես մի պատառ հաց բերեմ, և զորացրե՛ք ձեր սրտերը, հետո կգնաք, որովհետև դրա համար եք եկել ձեր ծառայի մոտ»։ Նրան ասացին. «Արա՛ այնպես, ինչպես ասացիր»։


Աղաչում եմ, չգնաս այստեղից, մինչև որ ես քեզ մոտ գամ, իմ նվերը բերեմ և դնեմ քո առաջ»։ Եվ նա ասաց. «Ես կմնամ, մինչև դու վերադառնաս»։


Եվ Աստծու հրեշտակը նրան ասաց. «Միսն ու բաղարջը վերցրո՛ւ և դի՛ր այս վեմի վրա և արգանակը թափի՛ր»։ Եվ նա այդպես արեց։


«Տե՛ր, եթե շնորհ գտա քո առաջ, մի՛ անտեսիր քո ծառային, աղաչում եմ քեզ։


որովհետև երբ բոցը սեղանից բարձրանում էր դեպի երկինք, Տիրոջ հրեշտակն էլ սեղանի բոցով ելավ վեր. Մանուեն ու իր կինը նայում էին և երեսների վրա ընկան գետնին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ