Աբրահամն առավ իր որդի Իսմայելին և իր բոլոր ընդոծիններին, իր բոլոր արծաթով գնվածներին, Աբրահամի ընտանիքում եղած բոլոր արու մարդկանց և հենց նույն օրը թլփատեց նրանց անթլփատության մարմինը, ինչպես որ Աստված ասել էր նրան։
ԾՆՆԴՈՑ 17:12 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ձեր բոլոր սերունդների մեջ ութ օրական ամեն արուն թլփատվի, ընդոծինը, արծաթով գնվածը ամեն օտարից, որ քո սերնդից չէ։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ձեր արու մանուկները ութօրյա հասակում պետք է թլփատվեն սերնդեսերունդ, ինչպես նաև ընդոծինն ու արծաթով գնված բոլոր օտարազգիները, որ քո սերնդից չեն։ |
Աբրահամն առավ իր որդի Իսմայելին և իր բոլոր ընդոծիններին, իր բոլոր արծաթով գնվածներին, Աբրահամի ընտանիքում եղած բոլոր արու մարդկանց և հենց նույն օրը թլփատեց նրանց անթլփատության մարմինը, ինչպես որ Աստված ասել էր նրան։
Աբրահամը թլփատեց իր որդի Իսահակին, երբ ութ օրական եղավ, ինչպես որ Աստված պատվիրել էր իրեն։
Քո եզան և քո ոչխարի հետ էլ նույնը պիտի անես։ Յոթ օր իրենց մոր հետ թող լինեն, իսկ ութերորդ օրը դրանք կտաս ինձ։
Երբ ութ օրերը լրացան, և մանուկը պետք է թլփատվեր, նրա անունը Հիսուս դրվեց, ինչպես որ դեռ որովայնում հղացվելուց առաջ կոչվել էր հրեշտակի կողմից։
Եվ նրան թլփատության ուխտը տվեց։ Ապա նա Իսահակին ծնեց և ութերորդ օրը նրան թլփատեց, և Իսահակը՝ Հակոբին, իսկ Հակոբը՝ տասներկու նահապետներին։
Որովհետև հրեան նա չէ, ով արտաքուստ է երևում, և թլփատությունն այն չէ, որ մարմնով է հայտնի.
Լինելով ութերորդ օրը թլփատված, Իսրայելի ազգից, Բենիամինի ցեղից, եբրայեցի ծնողներից եբրայեցի, ըստ օրենքի փարիսեցի՝