Աբրահամն այնտեղից գնաց դեպի հարավի երկիրը և բնակվեց Կադեսի և Սուրի միջև ու պանդուխտ եղավ Գերարում։
ԾՆՆԴՈՑ 16:7 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Տիրոջ հրեշտակը նրան գտավ անապատում՝ ջրի աղբյուրի մոտ, Սուրի ճանապարհի վրա գտնվող աղբյուրի մոտ։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Տիրոջ հրեշտակը նրան գտավ անապատում՝ ջրի աղբյուրի մոտ, այն աղբյուրի, որ Սուր տանող ճանապարհի վրա է։ |
Աբրահամն այնտեղից գնաց դեպի հարավի երկիրը և բնակվեց Կադեսի և Սուրի միջև ու պանդուխտ եղավ Գերարում։
Աստված լսեց տղայի ձայնը։ Աստծու հրեշտակը երկնքից կանչեց Հագարին և ասաց նրան. «Հագա՛ր, ի՞նչ է եղել քեզ. մի՛ վախեցիր, Աստված լսեց տղայի ձայնը, որտեղ գտնվում է նա։
Աստված բացեց Հագարի աչքերը, և նա մի ջրհոր տեսավ. գնաց, տիկը լցրեց ջրով ու խմեցրեց տղային։
Տերը՝ երկնքի Աստվածը, որ ինձ հանեց իմ հոր տնից և իմ ծննդավայրից, որ խոսեց ինձ հետ և երդվեց ինձ՝ ասելով, թե՝ “Քո սերնդին եմ տալու այդ երկիրը”, նա իր հրեշտակին կուղարկի քո առաջ, և դու այնտեղից կին կառնես իմ որդու համար։
Իսմայելացիները բնակվեցին Եվիլայից մինչև Սուր, որը Եգիպտոսի դիմաց է՝ Ասորեստան գնալու ճանապարհի վրա. իր բոլոր եղբայրների առջև բնակվեց։
Մովսեսն Իսրայելին Կարմիր ծովից ճանապարհ հանեց, ու նրանք հասան Սուր կոչված անապատը։ Երեք օրվա ճանապարհ գնացին անապատի միջով, բայց ջուր չգտան։
Տիրոջ հրեշտակը երևաց նրան մորենու միջից կրակի բոցով։ Մովսեսը տեսավ, որ մորենին կրակով վառվում էր, բայց չէր սպառվում։