ԺՈՂՈՎՈՂ 9:16 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ ես ասացի. «Իմաստությունն ուժից լավ է, թեկուզ և աղքատի իմաստությունն արհամարհված լինի, և նրա խոսքը չլսեն»։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Արդ, ես ինքս ինձ ասացի. «Իմաստությունը լավ է ուժից, բայց արհամարհված է աղքատի իմաստությունը և չլսված՝ նրա խոսքերը»։ |
Եթե կացինը բթացել է, և նա չսրի բերանը, այն ժամանակ պետք է ավելացնի ուժը։ Իմաստության օգուտը հաջողությունն է։
Որովհետև իմաստության հովանին արծաթի հովանու պես է, բայց գիտության օգուտը սա է, որ իմաստությունն իր տերերին ապրեցնում է։
Իմաստությունն իմաստունին ավելի ուժ կտա, քան թե մի քաղաքում եղող տասը իշխանները այդ քաղաքին։
Իմաստությունը պատերազմական գործիքներից լավ է, բայց մի մեղավորը շատ բարիքներ է ոչնչացնում։