Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԹՎԵՐ 7:43 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Այս էր նրա ընծան. հարյուր երեսուն սիկղ քաշ ունեցող մեկ արծաթե սկուտեղ, ըստ սրբարանի սիկղի յոթանասուն սիկղ քաշ ունեցող մեկ արծաթե կոնք՝ երկուսն էլ լիքը հացի ընծայի համար յուղով հունցված ընտիր ալյուրով,

Տես գլուխը

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Նրա ընծան՝ հարյուր երեսուն կշռորդ քաշ ունեցող արծաթե մեկ կոնք, յոթանասուն սիկղ քաշ ունեցող արծաթե մեկ տաշտ՝ ըստ սրբարանի սիկղի, երկուսի մեջ էլ իբրև ընծա՝ յուղով հունցված լիքը նաշիհ,

Տես գլուխը



ԹՎԵՐ 7:43
6 Խաչաձեւ Հղումներ  

Ութերորդ օրն առնի անարատ երկու արու գառ, մեկ տարեկան անարատ մի էգ գառ, յուղով հունցված երեք տասներորդական գրիվ ընտիր ալյուր հացի ընծայի համար և մեկ լոգ յուղ։


Եթե քո զոհաբերությունը տապակի վրա եփված հացի ընծա է, յուղով շաղած ընտիր ալյուրից բաղարջ թող լինի։


խնկով լցված մեկ ոսկե տուփ՝ տասը սիկղ քաշով,


Իսկ նա, նախապես իր մորից խրատված լինելով, ասաց. «Տո՛ւր ինձ այստեղ՝ սկուտեղի վրա, Հովհաննես Մկրտչի գլուխը»։


Արդարությունը սիրեցիր և անօրենությունն ատեցիր. դրա համար, Աստվա՛ծ, քո Աստվածը քեզ օծեց ուրախության յուղով ավելի, քան քո ընկերներին» (Սաղ. 45.6-7)։


Եվ այն օծումը, որ դուք նրանից ընդունեցիք, ձեր մեջ է բնակվում։ Եվ կարիք չունեք, որ մեկը ձեզ ուսուցանի։ Բայց ինչպես նրա օծումն է ձեզ ուսուցանում ամեն ինչի մասին, ճշմարիտ է և ոչ սուտ. և ինչպես նա ձեզ ուսուցանեց, մնացե՛ք նրա մեջ։