Այն ժամանակ Սողոմոնը հավաքեց ամբողջ Իսրայելի ծերերին և ցեղերի բոլոր գլխավորներին, Իսրայելի որդիների նահապետներին Սողոմոն թագավորի մոտ՝ Երուսաղեմում, որպեսզի Տիրոջ ուխտի տապանակը Դավթի քաղաքից, այսինքն՝ Սիոնից, բարձրացնեն։
ԹՎԵՐ 7:2 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ այն ժամանակ Իսրայելի իշխանները՝ իրենց հայրերի տան գլխավորները, այսինքն՝ ցեղերի իշխանները, որոնք վերակացու էին հաշվառվածների վրա, ընծաներ մատուցեցին։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իսրայելի իշխանները՝ նահապետական տների տասներկու իշխանները, ընծաներ մատուցեցին։ Սրանք ցեղերի իշխաններն էին և վերակացուները։ |
Այն ժամանակ Սողոմոնը հավաքեց ամբողջ Իսրայելի ծերերին և ցեղերի բոլոր գլխավորներին, Իսրայելի որդիների նահապետներին Սողոմոն թագավորի մոտ՝ Երուսաղեմում, որպեսզի Տիրոջ ուխտի տապանակը Դավթի քաղաքից, այսինքն՝ Սիոնից, բարձրացնեն։
Նրա իշխաններն էլ հոժարակամ նվեր տվեցին ժողովրդին, քահանաներին և ղևտացիներին։ Աստծու տան վերակացուներ Քեղկիան, Զաքարիան և Հեքիելը զատկի համար քահանաներին տվեցին երկու հազար վեց հարյուր գառ և երեք հարյուր արջառ։
Մովսեսը խոսեց Իսրայելի որդիների ցեղերի իշխանների հետ՝ ասելով. «Ահա թե ինչ է պատվիրել Տերը.