Հովսեփը բարձրացրեց իր աչքերը և տեսնելով Բենիամինին՝ իր մոր որդուն՝ իր եղբորը, ասաց. «Սա՞ է ձեր կրտսեր եղբայրը, որի մասին խոսել էիք ինձ հետ»։ Եվ ասաց Բենիամինին. «Աստված ողորմի քեզ, որդյա՛կ իմ»։
ԹՎԵՐ 6:25 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Տերը պայծառացնի իր երեսը քեզ վրա ու ողորմի քեզ։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Տերն իր երեսը թող ցույց տա քեզ ու ողորմի քեզ։ |
Հովսեփը բարձրացրեց իր աչքերը և տեսնելով Բենիամինին՝ իր մոր որդուն՝ իր եղբորը, ասաց. «Սա՞ է ձեր կրտսեր եղբայրը, որի մասին խոսել էիք ինձ հետ»։ Եվ ասաց Բենիամինին. «Աստված ողորմի քեզ, որդյա՛կ իմ»։
Տերն ասաց. «Ես իմ ամբողջ բարությունը կանցկացնեմ քո առջևից և Տիրոջ անունը կկանչեմ քո առաջ. ում ողորմելու եմ, կողորմեմ, և ում գթալու եմ, կգթամ»։
Եվ արդ, ո՛վ մեր Աստված, լսի՛ր քո ծառայի աղոթքն ու նրա աղաչանքը և հանուն քեզ, ո՛վ Տեր, հաճոյաբա՛ր նայիր քո ամայացած սրբարանին։
«Եվ արդ, պաղատե՛ք Աստծու առաջ, որ մեզ ողորմի. սա ձեր ձեռքի արածն է. մի՞թե նա ձեզ կընդունի,- ասում է Զորքերի Տերը։-
որովհետև օրենքը Մովսեսի միջոցով տրվեց, իսկ շնորհն ու ճշմարտությունը Հիսուս Քրիստոսի միջոցով եղան։
Ձեզ բոլորիդ, որ Հռոմում եք, Աստծու սիրելիներիդ, սրբեր կոչվածներիդ. շնորհ ձեզ և խաղաղություն Աստծուց՝ մեր Հորից, և Տեր Հիսուս Քրիստոսից։