ՍԱՂՄՈՍՆԵՐ 67 - Նոր վերանայված Արարատ ԱստվածաշունչՇնորհակալության երգ Երգողների գլխավորին։ Նիկինոթով։ Սաղմոս. երգ։ 1 Աստված թող ողորմի մեզ և օրհնի մեզ. իր երեսը թող փայլեցնի մեզ վրա, (Սելա)։ 2 Որ քո ճանապարհը ճանաչվի երկրում, և քո փրկությունը՝ բոլոր ազգերի մեջ։ 3 Ժողովուրդները թող գոհանան քեզնից, ո՜վ Աստված, բոլոր ժողովուրդները թող գոհանան քեզնից։ 4 Թող ուրախանան ու ցնծան ժողովուրդները, որովհետև դու ուղիղ ես դատում ժողովուրդներին և ազգերին առաջնորդում ես երկրի վրա։ (Սելա)։ 5 Ժողովուրդները թող գովեն քեզ, ո՜վ Աստված, բոլոր ժողովուրդները թող գովեն քեզ։ 6 Երկիրն իր պտուղը տվեց. Աստված, մեր Աստվածը թող օրհնի մեզ։ 7 Աստված թող օրհնի մեզ, և թող նրանից վախենան երկրի բոլոր ծայրերը։ |
© Bible Society in Armenia, 2018
Bible Society of Armenia