ԹՎԵՐ 34:18 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ամեն մի ցեղից վերցրե՛ք մի իշխան՝ այն երկիրը ժառանգություն բաժանելու համար։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ նաև ամեն մի ցեղից վերցրե՛ք մեկական իշխան, որոնք երկիրը պիտի բաժանեն ձեր միջև։ |
«Սրանք են այն մարդկանց անունները, որոնք ձեր միջև պիտի բաժանեն երկիրը որպես ժառանգություն. Եղիազար քահանա և Նավեի որդի Հեսու։
Սրանք են այն մարդիկ, որոնց Տերը հրամայեց, որ Քանանի երկիրը որպես ժառանգություն բաժանեն Իսրայելի որդիների միջև»։
Սրանք են այն ժառանգությունները, որ Եղիազար քահանան, Նավեի որդի Հեսուն և Իսրայելի որդիների ցեղերի նահապետները Սելովում, Տիրոջ առաջ, ժողովի վրանի դռան մոտ վիճակով բաժանեցին և վերջացրին երկրի բաժանումը։