Այն ժամանակ Դավիթն ասաց. «Ոչ ոք չվերցնի Աստծու տապանակը, բացի ղևտացիներից, որովհետև Տերը նրա՛նց ընտրեց, որ կրեն Աստծու տապանակը և ծառայեն նրան հավիտյան»։
ԹՎԵՐ 3:9 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ղևտացիները պիտի տրվեն Ահարոնին ու նրա որդիներին. նրանք ամբողջապես նրան են տրված Իսրայելի որդիներից։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ղևտացիներին կկարգես քո եղբայր Ահարոնի ու նրա որդիների՝ քահանաների իշխանության տակ՝ իբրև Իսրայելի որդիներից ինձ տրված ընծա։ |
Այն ժամանակ Դավիթն ասաց. «Ոչ ոք չվերցնի Աստծու տապանակը, բացի ղևտացիներից, որովհետև Տերը նրա՛նց ընտրեց, որ կրեն Աստծու տապանակը և ծառայեն նրան հավիտյան»։
Սրանք են պաշտոն կատարողներն ու նրանց որդիները. Կահաթյաններից՝ երգիչ Եմանը՝ որդին Հովելի՝ որդին Սամուելի՝
Քահանաներին իրենց կարգերով և ղևտացիներին իրենց դասերով ծառայության դրեցին Երուսաղեմում գտնվող Աստծու տանը, ինչպես որ գրված է Մովսեսի գրքում։
և նաթանայիմներից, որոնց Դավիթը և իշխանները տվել էին ղևտացիների ծառայության համար՝ երկու հարյուր քսան նաթանայիմ՝ բոլորը անունով հիշված։
մի՞թե ձեր աչքին քիչ բան է երևում, որ Իսրայելի Աստվածը ձեզ իրեն մոտեցնելու համար ձե՛զ առանձնացրեց Իսրայելի ժողովրդի միջից, որպեսզի Տիրոջ վրանի սպասավորությունն անեք և կանգնեք ժողովրդի առաջ՝ նրանց ծառայելու համար։
Քեզ մո՛տ վերցրու քո հոր ցեղից, այսինքն՝ Ղևիի ցեղից եղող քո եղբայրներին, որպեսզի քեզ միանան և սպասավորություն անեն քեզ, երբ դու և քո որդիները քեզ հետ, կլինեք վկայության վրանի առաջ։
Եվ պահպանեն ժողովի վրանի ամբողջ սպասքն ու կահավորանքը և հոգ տանեն այն ամենին, ինչ հանձնված է Իսրայելի որդիների պահպանությանը, և կատարեն վրանի ծառայությունը։
Որովհետև նրանք ամբողջապես ինձ են տրված Իսրայելի որդիների միջից։ Իսրայելի որդիների մեջ մոր արգանդ բացող բոլոր անդրանիկների փոխարեն նրանց եմ վերցրել ինձ համար։
Իսրայելի որդիների միջից ղևտացիներին ամբողջապես տվեցի Ահարոնին ու նրա որդիներին, որպեսզի ժողովի վրանում կատարեն Իսրայելի որդիների սպասավորության գործը և քավություն անեն Իսրայելի որդիների համար, որպեսզի Իսրայելի որդիների վրա հարված չգա, երբ Իսրայելի որդիները մոտենան սրբարանին»։
Եվ նա ոմանց տվեց առաքյալներ լինելու, ոմանց՝ մարգարեներ, ոմանց՝ ավետարանիչներ, ոմանց՝ հովիվներ ու վարդապետներ՝
Դրա համար ասում է. «Ելավ բարձունքները, գերիներ տարավ և մարդկանց պարգևներ տվեց» (Սաղ. 68.18)։