Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԹՎԵՐ 8:18 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

18 Եվ ղևտացիներին վերցրի Իսրայելի որդիների բոլոր անդրանիկների փոխարեն։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

18 իսկ ղևտացիներին վերցրի Իսրայելի որդիների բոլոր անդրանիկների փոխարեն։

Տես գլուխը Պատճենել




ԹՎԵՐ 8:18
5 Խաչաձեւ Հղումներ  

Իսրայելն իր աջ ձեռքը մեկնեց և դրեց Եփրեմի գլխին, որ փոքրն էր, իսկ ձախ ձեռքը՝ Մանասեի գլխին՝ դիտմամբ փոխելով իր ձեռքերը, որովհետև Մանասեն անդրանիկն էր։


«Ես ահա Իսրայելի որդիների միջից վերցրի ղևտացիներին Իսրայելի որդիների այն բոլոր առաջնեկների փոխարեն, որոնք մոր արգանդ են բացում։ Ղևտացիներն իմը պիտի լինեն,


Ղևտացիները պիտի տրվեն Ահարոնին ու նրա որդիներին. նրանք ամբողջապես նրան են տրված Իսրայելի որդիներից։


Իսրայելի որդիների բոլոր անդրանիկները՝ մարդու թե անասունի, ինձ են պատկանում։ Այն օրը, երբ Եգիպտոսի երկրում հարվածեցի բոլոր անդրանիկներին, նրանց առանձնացրի ինձ համար։


Իսրայելի որդիների միջից ղևտացիներին ամբողջապես տվեցի Ահարոնին ու նրա որդիներին, որպեսզի ժողովի վրանում կատարեն Իսրայելի որդիների սպասավորության գործը և քավություն անեն Իսրայելի որդիների համար, որպեսզի Իսրայելի որդիների վրա հարված չգա, երբ Իսրայելի որդիները մոտենան սրբարանին»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ