Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԹՎԵՐ 3:30 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Կահաթյանց տոհմերի հայրական տան իշխանը Ոզիելի որդի Եղիսափանն է։

Տես գլուխը

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Կահաթի գնդերի նահապետների տան առաջնորդը Ոզիելի որդի Եղիսափանն է։

Տես գլուխը



ԹՎԵՐ 3:30
7 Խաչաձեւ Հղումներ  

Ոզիելի որդիներն են՝ Միսայել, Եղիսափան և Սեթրի։


Մովսեսը կանչեց Ահարոնի հորեղբայր Ոզիելի որդիներին՝ Միսայելին և Եղիսափանին, և ասաց նրանց. «Մոտեցե՛ք, ձեր եղբայրներին սրբարանից հանե՛ք և բանակատեղիից դո՛ւրս տարեք»։


Կահաթից եղան Ամրամյանց տոհմը, Իսահառյանց տոհմը, Քեբրոնյանց տոհմը և Ոզիելյանց տոհմը. Կահաթյանց տոհմերը սրանք են։


Կահաթի որդիների տոհմերը վրանի հարավային կողմում բանակատեղի կհաստատեն։


Նրանք պիտի պահպանեն տապանակը, զոհասեղանը, աշտանակը և սեղանները, սրբարանի անոթները, որոնցով պաշտամունք են մատուցում, վարագույրը և նրան վերաբերող բոլոր բաները։


Ահարոնն ու նրա որդիները կվերջացնեն սրբարանն ու սրբարանի ամբողջ սպասքը ծածկելու գործը բանակի տեղափոխվելու ժամանակ, հետո կգան Կահաթի որդիները՝ դրանք վերցնելու։ Սակայն սուրբ բաներին չպետք է դիպչեն, որպեսզի չմեռնեն։ Սրանք կլինեն Կահաթի որդիների բեռները ժողովի վրանում։


Կահաթի որդիների պաշտոնը ժողովի վրանում ամենասուրբ բաների պահպանությունն է։