ԹՎԵՐ 26:57 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հաշվառված ղևտացիներն ըստ իրենց տոհմերի սրանք են. Գերսոնից՝ Գերսոնյանների տոհմը, Կահաթից՝ Կահաթյանների տոհմը, Մերարիից՝ Մերարյանների տոհմը։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իսկ Ղևիի որդիներն ըստ իրենց գնդերի սրանք են՝ Գեթսոնը և Գեթսոնի գունդը, Կահաթը և Կահաթի գունդը, Մերարին և Մերարիի գունդը։ |
Ահարոնի որդի Եղիազարն ամուսնացավ Փուտիելի աղջիկներից մեկի հետ, և սա նրա համար ծնեց Փենեհեսին։ Սրանք են ղևտացիների հայրերի գլխավորներն ըստ իրենց տոհմերի։
«Հաշվառի՛ր Ղևիի որդիներին ըստ իրենց հայրերի տների և իրենց ազգատոհմերի։ Հաշվառի՛ր մեկ ամսականից բարձր եղող բոլոր արուներին»։