Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԹՎԵՐ 3:15 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

15 «Հաշվառի՛ր Ղևիի որդիներին ըստ իրենց հայրերի տների և իրենց ազգատոհմերի։ Հաշվառի՛ր մեկ ամսականից բարձր եղող բոլոր արուներին»։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

15 «Հաշվառի՛ր Ղևիի որդիներին՝ ըստ իրենց նահապետական տների, ըստ իրենց տոհմերի, ըստ իրենց ընտանիքների։ Հաշվառի՛ր մեկ ամսականից սկսած բոլոր արուներին»։

Տես գլուխը Պատճենել




ԹՎԵՐ 3:15
17 Խաչաձեւ Հղումներ  

Սրանք՝ մեկ ամսականից բարձր եղող բոլոր արուները, ըստ հաշվառման քսաներեք հազար հոգի էին։ Սրանք Իսրայելի որդիների հետ չհաշվառվեցին, որովհետև նրանց Իսրայելի որդիների մեջ ժառանգություն չտրվեց։


որովհետև մանկուց գիտես Սուրբ Գիրքը, որոնք կարող են քեզ իմաստուն դարձնել փրկության համար այն հավատի միջոցով, որ Քրիստոս Հիսուսով է։


Բայց երբ Հիսուսը տեսավ, բարկացավ ու նրանց ասաց. «Թողե՛ք, որ երեխաներն ինձ մոտ գան, ու մի՛ արգելեք նրանց, քանի որ Աստծու արքայությունն այդպիսիներինն է։


Տերը վաղուց երևաց ինձ և ասաց. «Հավիտենական սիրով եմ սիրել քեզ, դրա համար ողորմությամբ քեզ դեպի ինձ քաշեցի։


«Գնա՛ և Երուսաղեմի ականջներին հայտարարի՛ր՝ ասելով. “Այսպես է ասում Տերը. "Հիշեցի քո երիտասարդության նվիրվածությունը, քո հարսնության սերը, անապատում՝ այդ չսերմված երկրում, ինձ հետևելդ։


Ես սիրում եմ ինձ սիրողներին, իսկ ինձ փնտրողները կգտնեն ինձ։


Հաշվառման ենթարկված մեկ ամսականից բարձր եղող բոլոր արու առաջնեկները, ըստ իրենց անունների թվի, քսաներկու հազար երեք հարյուր յոթանասուներեք հոգի էին։


Սրանց մեկ ամսականից բարձր տարիք ունեցող բոլոր արուների թիվը՝ վեց հազար երկու հարյուր հոգի։


Ըստ մեկ ամսականից բարձր եղող բոլոր արուների թվի՝ ութ հազար վեց հարյուր հոգի, որոնք ծառայում էին սրբարանում։


Նրանց հաշվառվածներն ըստ մեկ ամսականից բարձր եղող բոլոր արուների թվի՝ յոթ հազար հինգ հարյուր հոգի։


Բայց ղևտացիներն իրենց հայրերի ցեղով սրանց մեջ չհաշվառվեցին։


Մովսեսը Տիրոջ խոսքի համաձայն հաշվառեց նրանց, ինչպես որ պատվիրվել էր իրեն։


Դու և Ահարոնը հաշվառե՛ք Իսրայելում քսան տարեկանից բարձր բոլոր պատերազմի գնացողներին՝ իրենց գնդերի համեմատ։


Հաշվառված ղևտացիներն ըստ իրենց տոհմերի սրանք են. Գերսոնից՝ Գերսոնյանների տոհմը, Կահաթից՝ Կահաթյանների տոհմը, Մերարիից՝ Մերարյանների տոհմը։


Նաև ազգահամարում գրված քահանաներին՝ ըստ իրենց ազգատոհմերի և քսան տարեկան ու ավելի բարձր տարիք ունեցող ղևտացիներին՝ ըստ իրենց պաշտոնի և ըստ իրենց դասի։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ