ԹՎԵՐ 24:21 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ տեսնելով կենեցիներին՝ արտասանեց իր պատգամը՝ ասելով. «Ամուր է քո բնակավայրը, Եվ ապառաժի վրա ես դրել քո բույնը. Նոր Էջմիածին Աստվածաշունչ Կինեցիներին տեսնելով՝ նա առակով ասաց. «Ամուր է քո բնակավայրը, բայց եթե քարանձավներում էլ դնես քո բույնը, |
Մովսեսի աներ Կենեցիի հետնորդները Հուդայի որդիների հետ Արմավենիների քաղաքից ելան ու գնացին Հուդայի անապատը, որը գտնվում է Արադի հարավային կողմում, և բնակվեցին ժողովրդի հետ։
Սավուղը կենեցիներին ասաց. «Հեռացե՛ք, բաժանվե՛ք, դո՛ւրս եկեք ամաղեկացիների միջից, որ նրանց հետ ձեզ էլ չոչնչացնեմ, որովհետև դուք ողորմած եղաք Իսրայելի բոլոր որդիների նկատմամբ, երբ նրանք դուրս էին գալիս Եգիպտոսից»։ Ուստի կենեցիները բաժանվեցին ամաղեկացիների միջից։