Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 15:6 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ6 Սավուղը կենեցիներին ասաց. «Հեռացե՛ք, բաժանվե՛ք, դո՛ւրս եկեք ամաղեկացիների միջից, որ նրանց հետ ձեզ էլ չոչնչացնեմ, որովհետև դուք ողորմած եղաք Իսրայելի բոլոր որդիների նկատմամբ, երբ նրանք դուրս էին գալիս Եգիպտոսից»։ Ուստի կենեցիները բաժանվեցին ամաղեկացիների միջից։ Տես գլուխըՆոր Էջմիածին Աստվածաշունչ6 Սավուղն ասաց կինեցիներին. «Խո՛ւյս տվեք, հեռացե՛ք ամաղեկացիներից, որ ձեզ էլ նրանց հետ չկոտորեմ, քանի որ Եգիպտոսից ելնելու ժամանակ բարյացակամ եք եղել Իսրայելի որդիների հանդեպ»։ Եվ կինեցիները Ամաղեկի զորքից հեռացան։ Տես գլուխը |