Եվ Աստծու տան նավակատիքի համար զոհեցին հարյուր արջառ, երկու հարյուր խոյ, չորս հարյուր գառ և ամբողջ Իսրայելի համար, իբրև մեղքի պատարագ, Իսրայելի ցեղերի թվով՝ այծերից տասներկու նոխազ։
ԹՎԵՐ 15:24 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ և եթե ժողովուրդը չիմանալով սխալմամբ հանցանք գործի, ապա ժողովուրդը, որպես անուշահոտ ողջակեզ, մի զվարակ թող մատուցի և նրա հացի ընծան ու թափելու ընծան, ինչպես որ օրենքն է, և այծերից մի նոխազ՝ որպես մեղքի զոհ։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ և եթե այդ մեղքը ժողովրդի աչքից վրիպի և ակամա գործված լինի, ապա ժողովուրդը նախրից մի անարատ զվարակ թող ողջակեզ անի՝ իբրև անուշահոտություն Տիրոջը։ Եվ դրա հետ՝ անարյուն զոհ և հեղման ընծա՝ ըստ կարգի, և այծերից մի նոխազ՝ մեղքերի համար։ |
Եվ Աստծու տան նավակատիքի համար զոհեցին հարյուր արջառ, երկու հարյուր խոյ, չորս հարյուր գառ և ամբողջ Իսրայելի համար, իբրև մեղքի պատարագ, Իսրայելի ցեղերի թվով՝ այծերից տասներկու նոխազ։
Գերությունից վերադարձած գերիները Իսրայելի Աստծուն ողջակեզներ մատուցեցին. ամբողջ Իսրայելի համար՝ տասներկու արջառ, իննսունվեց խոյ, յոթանասունյոթ գառ, մեղքի պատարագի համար՝ տասներկու նոխազ. այս բոլորը՝ Տիրոջ համար ողջակեզ։
Կմատուցեք նաև այծերից մեկ նոխազ՝ որպես մեղքի զոհ, և մեկ տարեկան երկու գառ՝ որպես խաղաղության զոհ։
«Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛. “Եթե մեկը մեղանչի, այսինքն՝ Տիրոջ արգելած բաներից մեկն անի, որ չպետք է արվեն,
Եթե մի իշխան է մեղք գործում՝ սխալմամբ խախտելով իր Տեր Աստծու պատվիրաններից մեկնումեկը, որ չպետք է արվեր, այն ժամանակ հանցավոր կլինի։
«Եթե մեկը հանցանք գործի և մեղանչի Տիրոջ սուրբ բաների հանդեպ, իր հանցանքի զոհի համար իր հոտերից անարատ խոյ թող մատուցի Տիրոջը քո գնահատած արծաթի սիկղի արժողությամբ՝ ըստ սրբարանի սիկղի։
Նա իր հոտերից քահանայի մոտ թող բերի անարատ մի խոյ՝ ըստ քո գնահատության, որպես հանցանքի զոհ, և քահանան քավություն անի նրան անգիտակցաբար գործած նրա հանցանքի համար, և նրան թողություն կլինի։
այն ամենը, որ Տերը Մովսեսի միջոցով պատվիրեց ձեզ այն օրվանից, երբ Տերն այս պատվիրանները տվեց ձեզ և այնուհետև՝ ձեր սերունդներին,
Եվ թողություն կլինի Իսրայելի որդիների ամբողջ ժողովրդին ու նրանց մեջ պանդխտացած օտարականներին, որովհետև ամբողջ ժողովուրդը սխալվել էր։
Բացի մշտնջենավոր ողջակեզից, այծերից մի նոխազ թող մատուցվի Տիրոջը՝ իբրև մեղքի զոհաբերություն, և իր հեղելու ընծան մատուցվի Տիրոջը։