ԶԱՔԱՐԻԱ 5:9 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ապա բարձրացրի աչքերս ու նայեցի. ահա երկու կին էին դուրս գալիս, և քամի կար նրանց թևերում, և նրանք արագիլի պես թևեր ունեին։ Նրանք արդուն տարան երկրի ու երկնքի մեջտեղը։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ աչքերս բարձրացրի և տեսա. ահա երկու կանայք էին ելնում. հողմ՝ նրանց թևերի վրա, և նրանց թևերը նման էին հոպոպի թևերի. չափելու գործիքը բարձրացրին երկրի ու երկնքի միջև։ |
Արագիլն անգամ օդում գիտի իր ժամանակները, տատրակը, ծիծեռնակն ու կռունկը պահում են իրենց գալու ժամանակը, բայց իմ ժողովուրդը չգիտի Տիրոջ պատվիրանը։
Փողը բերանի՜դ դիր. արծվի պես մեկը կա Տիրոջ տան վերևում. որովհետև անտեսեցին իմ ուխտը և իմ օրենքի դեմ հանցանք գործեցին։
Տերը հեռվից՝ երկրի ծայրից, արծվի թռիչքի նման քեզ վրա մի ազգ կհանի, մի ազգ, որի լեզուն դու չես հասկանա,