Եբրայեցիներին 3:19 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ տեսնում ենք, որ չկարողացան մտնել անհավատության պատճառով։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ տեսնում ենք, որ նրանք չկարողացան մտնել իրենց անհավատության պատճառով։ |
Ով նրան հավատում է, չպիտի դատապարտվի, իսկ ով նրան չի հավատում, արդեն դատապարտված է, որովհետև չհավատաց Աստծու միածին Որդու անվանը։
Որդուն հավատացողը հավիտենական կյանք ունի, իսկ Որդուն չհնազանդվողը կյանք չի տեսնի, այլ Աստծու բարկությունը կմնա նրա վրա»։
Նրանք ևս, եթե անհավատության մեջ չմնան, կպատվաստվեն, որովհետև Աստված կարող է նրանց կրկին պատվաստել։
որպեսզի դատապարտվեն բոլոր նրանք, ովքեր ճշմարտությանը չհավատացին, բայց անօրենության մեջ հաճույք ստացան։
Տեսե՛ք, եղբայրնե՛ր, թող երբեք ձեզանից մեկի մեջ անհավատ, չար սիրտ չլինի և հեռանա կենդանի Աստծուց։
Ով Աստծու Որդուն հավատում է, ինքն իր մեջ այս վկայությունն ունի, ով Աստծուն չի հավատում, նրան սուտ է հանում, որովհետև չհավատաց այն վկայությանը, որ Աստված վկայեց իր Որդու մասին։
Իսկ ես կամենում եմ հիշեցնել ձեզ, թեև արդեն այս բոլորը գիտեք, որ Տերը ժողովրդին Եգիպտոսի երկրից փրկեց և հետո անհավատներին կորստյան մատնեց։