Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Հռոմեացիներին 11:23 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

23 Նրանք ևս, եթե անհավատության մեջ չմնան, կպատվաստվեն, որովհետև Աստված կարող է նրանց կրկին պատվաստել։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

23 Նրանք էլ, եթե անհավատության մեջ չմնան, կպատվաստվեն, որովհետև Աստված կարող է նրանց վերստին պատվաստել։

Տես գլուխը Պատճենել




Հռոմեացիներին 11:23
6 Խաչաձեւ Հղումներ  

Եվ ես Դավթի տան վրա և Երուսաղեմի բնակչի վրա պիտի հեղեմ շնորհքի և աղոթքի հոգին. նրանք պիտի նայեն ինձ, ում խոցեցին, և նրա վրա միամորի սգի պես սուգ պիտի անեն և դառնորեն պիտի ողբան նրա վրա, ինչպես որ անդրանիկի վրա են ողբում։


Որովհետև ասում եմ ձեզ, որ այսուհետև ինձ չեք տեսնի, մինչև չասեք. "Օրհնյա՜լ է Տիրոջ անունով եկողը" (Սաղ. 118.26, Մտթ. 21.9)»։


Բայց եթե ճյուղերից մի քանիսը կոտրվեցին, իսկ դու, որ վայրի ձիթենի էիր, նրանց վրա պատվաստվեցիր և արմատին ու ձիթենու պարարտությանը հաղորդակից դարձար,


Քանի որ եթե դու ի բնե վայրի ձիթենուց կտրվեցիր ու բնությանը հակառակ՝ լավ ձիթենու վրա պատվաստվեցիր, որքա՜ն առավել նրանք, ովքեր բուն ճյուղերն են և իրենց ձիթենու վրա են պատվաստվելու։


Բայց երբ դեպի Տերը դառնան, այդ քողը կվերցվի։


Եվ տեսնում ենք, որ չկարողացան մտնել անհավատության պատճառով։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ