Եբրայեցիներին 2:7 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրան հրեշտակներից մի քիչ ցածր իջեցրիր, նրան փառքով ու պատվով պսակեցիր. Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նրան հրեշտակներից մի փոքր ցած իջեցրիր. փառքով և պատվով պսակեցիր նրան և քո ձեռքերի գործերի վրա կարգեցիր նրան։ |
Հավիտենական կյանք է տալու նրանց, ովքեր, բարի գործերի մեջ հարատևելով, փառք, պատիվ և անմահություն են փնտրում,
Հավիտենական Թագավորին՝ անեղծ ու աներևույթ, միակ Աստծուն պատիվ ու փա՜ռք հավիտյանս հավիտենից. ամեն։
Բայց մահվան չարչարանքի պատճառով հրեշտակներից մի փոքր ցածր դասված տեսնում ենք փառքով ու պատվով պսակված Հիսուսին, որպեսզի Աստծու շնորհով բոլորի համար մահը ճաշակի։