Եբրայեցիներին 2:12 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ ու ասել. «Քո անունն իմ եղբայրներին պիտի հայտնեմ, ժողովրդի հավաքույթի մեջ պիտի գովաբանեմ քեզ» (Սաղ. 22.22)։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ և ասել. «Պիտի հայտնեմ քո անունը իմ եղբայրներին, Պիտի գովաբանեմ քեզ քո ժողովրդի հավաքի մեջ» (Սաղ. 21(22).22)։ |
Քո արդարությունը չեմ թաքցնում սրտիս մեջ. պատմեցի քո ճշմարտությունն ու փրկությունը, քո ողորմությունն ու հավատարմությունը չեմ ծածկում մեծ բազմության առաջ։
Հիսուսը նրան պատասխանեց. «Ես բացահայտ խոսեցի աշխարհում. ես միշտ ուսուցանել եմ ժողովարանում և տաճարում, որտեղ հավաքվում էին հրեաները։ Ես ոչինչ ծածուկ չեմ խոսել։
երկնքում գրված անդրանիկների հանդեսին, բոլորի դատավոր Աստծուն ու արդարների կատարելության հասած հոգիներին,