Ահա ես մնում եմ Մասփայում, որ կանգնեմ այն քաղդեացիների դիմաց, որոնք կգան մեզ մոտ։ Իսկ դուք գինի, ամառային պտուղներ և յո՛ւղ ժողովեք ու դրե՛ք ձեր անոթներում. բնակվե՛ք ձեր քաղաքներում, որ գրավել եք»։
ԵՐԵՄԻԱ 48:32 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ո՛վ Սեբամայի որթատունկ, քեզ վրա Հազերի վրա արած լացիցս ավելի պիտի լամ. քո շառավիղները երկարեցին մինչև ծովը, մինչև Հազեր ծովն են հասել։ Քո ամառային պտղի և քո այգեկութի վրա կործանողն ընկավ։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Պիտի մրմնջա Հազերի լացով. պիտի լաց լինենք քեզ համար, ո՛վ դու Սաբեմի՛ այգի։ Քո ճյուղերը տարածվում են ծովի վրայով և հասնում մինչև Հազեր. քո մրգերին և քո այգեքաղին հասավ կոտորածը։ |
Ահա ես մնում եմ Մասփայում, որ կանգնեմ այն քաղդեացիների դիմաց, որոնք կգան մեզ մոտ։ Իսկ դուք գինի, ամառային պտուղներ և յո՛ւղ ժողովեք ու դրե՛ք ձեր անոթներում. բնակվե՛ք ձեր քաղաքներում, որ գրավել եք»։
Մովաբը կործանվեց, նրա քաղաքները ցնդեցին, և նրա ընտիր երիտասարդներն սպանդանոց իջան,- ասում է Թագավորը, որի անունը Զորությունների Տեր է։-
Իջի՛ր փառքից և նստի՛ր ծարավի գետնի վրա, ո՛վ Դեբոնում բնակվող դուստր, որովհետև Մովաբը կործանողը քեզ վրա է հարձակվելու և քարուքանդ է անելու քո ամրությունները։
Եվ կործանողը պիտի գա ամեն քաղաքի դեմ, և ոչ մի քաղաք չպիտի ազատվի. հովիտը պիտի ոչնչանա, և դաշտը բնաջնջվի, ինչպես Տերն է ասել»։
Մովսեսը մարդ ուղարկեց հետախուզելու Հազերը, և գրավեցին նրա գյուղերն ու այնտեղից դուրս քշեցին ամորհացիներին։
Ռուբենի որդիներն ու Գադի որդիները չափազանց շատ անասուններ ունեին։ Նրանք տեսան, որ Հազերի երկիրը և Գաղաադի երկիրը հոտերի համար հարմար տեղ էր։
Նաբավը, Բեելմոնը (որոնց անունները փոխեցին) և Սեբաման։ Եվ իրենց կառուցած քաղաքներին անուններ դրեցին։
Նրանց սահմանը եղավ Հազերը, Գաղաադի բոլոր քաղաքները, Ամմոնի որդիների երկրի կեսը մինչև Արոեր, որը Ռաբբայի դիմացն է,