ԵՐԵՄԻԱ 48:17 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ողբացե՛ք նրա վրա, նրա շրջակայքի բոլո՛ր մարդիկ և նրա անունը բոլո՛ր իմացողներ, ասացե՛ք. “Ինչպե՜ս կոտրվեց զորության գավազանը՝ փառքի ցուպը”։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Բոլորդ, որ նրա շուրջն եք, ցնցվե՛ք նրանով. ամենքդ, որ գիտեք նրա անունը, ասացե՛ք. “Ինչպե՞ս խորտակվեց գեղեցիկ ցուպը՝ մեծարանքի գավազանը”։ |
որ ցասմամբ հարվածում էր ժողովուրդներին չդադարող հարվածներով, որ վրդովմունքով և անզուսպ հալածանքով տիրապետում էր ազգերի վրա։
քանզի Եսեբոնի դաշտերը չորացան, Սիբմահի որթատունկերը՝ նույնպես. ազգերի տիրակալները կտրատեցին ընտիր ճյուղերը, որոնք հասնում էին մինչև Հազեր, տարածվում էին դեպի անապատը, նրա շառավիղները ձգվում անցնում էին ծովից այն կողմ։
որովհետև նրա ծանր լուծը և մեջքի գավազանն ու իր վրա բռնացողի իշխանական ցուպը կոտրեցիր, ինչպես Մադիամի օրերին։
“Ինչպե՜ս փշրվեց, ինչպե՜ս են ողբում, ինչպե՜ս է Մովաբն ամոթով թիկունք դարձրել”։ Մովաբն իր բոլոր շրջապատողների համար հեգնանքի առարկա ու արհավիրք պիտի լինի»։