Սափան դպիրը պատմեց թագավորին՝ ասելով. «Քեղկիա քահանան ինձ մի գիրք է տվել», և Սափանն այն կարդաց թագավորի առաջ։
ԵՐԵՄԻԱ 36:15 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ նրանք ասացին նրան. «Խնդրում ենք, նստի՛ր և դա կարդա՛ մեզ համար»։ Բարուքը կարդաց նրանց համար։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նրան ասացին. «Դե, նորի՛ց կարդա, որ մենք էլ լսենք»։ Եվ Բարուքը կարդաց, որ լսեն։ |
Սափան դպիրը պատմեց թագավորին՝ ասելով. «Քեղկիա քահանան ինձ մի գիրք է տվել», և Սափանն այն կարդաց թագավորի առաջ։
Եվ երբ նրանք լսեցին այն բոլոր խոսքերը, սարսափով իրար նայեցին և Բարուքին ասացին. «Այդ բոլոր խոսքերն անպատճառ պատմելու ենք թագավորին»։
Թագավորը Հուդիին ուղարկեց, որպեսզի վերցնի մագաղաթը, և նա այն վերցրեց դպիր Եղիսամայի սենյակից։ Եվ Հուդին այն կարդաց թագավորի ականջին և բոլոր իշխանների ականջին, որոնք կանգնել էին թագավորի մոտ։