ԵՐԵՄԻԱ 36:14 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ14 Եվ բոլոր իշխանները Քուսիի որդի Սեղեմիայի որդու՝ Նաթանիայի որդի Հուդիին ուղարկեցին Բարուքի մոտ՝ ասելով. «Վերցրո՛ւ այն մագաղաթը, որից դու կարդացել ես ժողովրդի ականջին, և ե՛կ»։ Ներիայի որդի Բարուքն իր ձեռքն առավ այն մագաղաթը և գնաց նրանց մոտ։ Տես գլուխըՆոր Էջմիածին Աստվածաշունչ14 Այն ժամանակ բոլոր իշխանները Քուսիի որդի Սելեմիայի որդի Նաթանի որդի Հուդիին ուղարկեցին Բարուքի մոտ և հայտնեցին. «Այն մատյանը, որ ընթերցում էիր ի լուր ժողովրդի, ձե՛ռքդ առ և ե՛կ այստեղ»։ Ներիայի որդի Բարուքը մատյանն իր ձեռքն առավ ու գնաց նրանց մոտ։ Տես գլուխը |