Երկրի ծայրից օրհներգեր լսեցինք. «Փա՜ռք Արդարին»։ Բայց ես ասացի. «Ես վատնվո՜ւմ եմ, ես վատնվո՜ւմ եմ, վա՜յ ինձ»։ Դավաճանները դավաճանում են, դավաճանները դավաճանությամբ դավաճանում են։
ԵՐԵՄԻԱ 3:20 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հիրավի, ինչպես որ մի կին անհավատարիմ կլինի իր ամուսնուն, դուք նույնպես անհավատարիմ եղաք ինձ, ո՛վ Իսրայելի տուն»,- ասում է Տերը։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Բայց ինչպես կինն է անարգում իր ամուսնուն, այնպես էլ դու անարգեցիր ինձ, ո՛վ Իսրայելի տուն,- ասում է Տերը։- |
Երկրի ծայրից օրհներգեր լսեցինք. «Փա՜ռք Արդարին»։ Բայց ես ասացի. «Ես վատնվո՜ւմ եմ, ես վատնվո՜ւմ եմ, վա՜յ ինձ»։ Դավաճանները դավաճանում են, դավաճանները դավաճանությամբ դավաճանում են։
Դու ո՛չ լսել ես, ո՛չ իմացել, և ո՛չ էլ քո ականջը բաց էր նախկինում, որովհետև ես գիտեի, որ դու խիստ անհավատարիմ ես, որ դեռ որովայնից քեզ ըմբոստ են կոչել։
Արդար ես, ո՛վ Տեր, երբ քեզ հետ վիճեմ։ Սակայն արդարությանդ մասին եմ խոսում քեզ հետ. ինչո՞ւ է հաջողում ամբարիշտների ճանապարհը, բոլոր անհավատարիմ եղողները հանգիստ են։
Եվ Տերն ասաց ինձ. «Նորից գնա՛, մի շնացող կնո՛ջ սիրիր՝ ընկերոջից սիրված, ինչպես որ Տերը սիրում է Իսրայելի որդիներին, նույնիսկ երբ նրանք դեպի ուրիշ աստվածներ են դառնում և չամիչով կարկանդակներ են սիրում»։
Նրանք անհավատարմությամբ վարվեցին Տիրոջ հետ, որովհետև օտար որդիներ ծնեցին. հիմա նորալուսինը պիտի ուտի նրանց իրենց հողի տարածքներով հանդերձ։
Հուդան անհավատարմություն արեց, և Իսրայելի ու Երուսաղեմի մեջ գարշություն գործվեց. Հուդան պղծեց Տիրոջ սրբարանը, որը նա սիրում է, և ամուսին եղավ օտար աստծու դստերը։