Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԵՐԵՄԻԱ 27:2 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

«Այսպես է ասում ինձ Տերը. “Քեզ համար կապեր և լուծե՛ր շինիր և դրանք դի՛ր քո պարանոցին։

Տես գլուխը

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Տերն այսպես է ասում ինձ. «Քեզ համար կապանքներ ու լո՛ւծ պատրաստիր և գցի՛ր պարանոցիդ։

Տես գլուխը



ԵՐԵՄԻԱ 27:2
18 Խաչաձեւ Հղումներ  

Եվ Քանանայի որդի Սեդեկիան երկաթե եղջյուրներ շինեց իր համար և ասաց. «Այսպես է ասում Տերը. “Սրանցով պիտի զարկես ասորիներին, մինչև որ բնաջնջես նրանց”»։


Եդովմին, Մովաբին և Ամմոնի որդիներին,


Բայց այն ազգին, որն իր պարանոցը կդնի Բաբելոնի թագավորի լծի տակ ու նրան կծառայի, ես պիտի թողնեմ իր երկրում հանգիստ,- ասում է Տերը,- և նա պիտի մշակի այն ու նրա մեջ բնակվի»։


Ես Հուդայի թագավոր Սեդեկիայի հետ այս բոլոր խոսքերի համաձայն խոսեցի՝ ասելով. «Դուք ձեր պարանոցները դրե՛ք Բաբելոնի թագավորի լծի տակ, ծառայե՛ք նրան ու նրա ժողովրդին և կապրեք։


«Եվ այն օրը,- ասում է Զորությունների Տերը,- ես նրա լուծը կկոտրեմ քո պարանոցից և քո կապերը կարձակեմ, և նրանք այլևս չեն ծառայի օտարներին։


Տափնասում ցերեկը խավար պիտի դառնա, երբ որ ես այնտեղ կոտրեմ Եգիպտոսի լուծը, և այնտեղ ոչնչանա նրա ամբարտավան զորությունը. նրան ամպ պիտի ծածկի, և նրա քաղաքները գերի պիտի ընկնեն։


Շղթա՛ շինիր, որովհետև երկիրն արյունալի ոճիրներով լցվեց, և քաղաքը լի է բռնությամբ։


Տեր Աստված ինձ այսպես ցույց տվեց. ահա վերջին խոտի բուսնելու սկզբում մորեխներ ստեղծեց, և ահա վերջին խոտը թագավորի հունձից հետո էր։


Տեր Աստված ինձ այսպես ցույց տվեց. և ահա Տեր Աստված կանչում էր, որ կրակով դատի. և այն լափեց Մեծ անդունդը և ուտում էր տարածքը։