Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԵՐԵՄԻԱ 2:22 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Ու թեև բորակով լվացվես և շատ օճառ գործածես, քո անօրենությունն իմ առաջ իբրև արատ պիտի մնա,- ասում է Տեր Աստված։-

Տես գլուխը

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Եթե բորակով էլ լվացվես և կամ օճառը ձեռքիցդ վար չգցես, դարձյալ իմ առաջ քո անիրավությունների մեջ շաղախված կմնաս,- ասում է Տերը՝ Աստված։-

Տես գլուխը



ԵՐԵՄԻԱ 2:22
12 Խաչաձեւ Հղումներ  

Դավիթն ասաց Ուրիային. «Այսօր էլ մնա՛ այստեղ, և վաղը կճանապարհեմ քեզ»։ Եվ Ուրիան այդ օրը և հաջորդ օրը մնաց Երուսաղեմում։


Իմ մեղքը ծրարի մեջ կնքված է, և դու իմ հանցանքը պիտի ծածկես։


Տե՛ր, եթե դու հաշվելու լինես անօրենությունները, ո՞վ կարող է կանգնել քո առջև, ո՜վ Տեր։


Մեր անօրենությունները դրեցիր քո առջև, մեր ծածուկ մեղքերը՝ քո լույսի մեջ,


Որովհետև իմ աչքերը նրանց բոլոր ճանապարհների վրա են, նրանք իմ երեսի առաջ թաքուն չեն, և իմ աչքերի առաջ գաղտնի չեն նրանց անօրենությունները։


Հուդայի մեղքը գրված է երկաթե գրիչով, ադամանդյա ծայրով, փորագրված է նրանց սրտի տախտակի վրա և նրանց զոհասեղանների եղջյուրների վրա։


Քո սիրտը մաքրի՛ր չարությունից, ո՛վ Երուսաղեմ, որպեսզի փրկվես. քո չար խորհուրդները սրտումդ մինչև ե՞րբ պիտի մնան։


Ուստի այսպես է ասում Տեր Աստված. «Վա՜յ արյունահեղ քաղաքին, այն կաթսային, որի ժանգն իր մեջ է և ժանգը միջից դուրս չի եկել, այն կտոր-կտո՛ր հանիր. նրա վրա վիճակ չի գցված։


Եփրեմի անօրենությունը կապված է, նրա մեղքը՝ ի պահ դրված։


Տերը Հակոբի վայելչությամբ երդվեց. «Նրանց բոլոր արարքները երբևէ չեմ մոռանալու։


Մի՞թե դա չի թաքնված ինձ մոտ, Չի՞ կնքված իմ շտեմարաններում։