ԵՐԵՄԻԱ 19:14 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երեմիան եկավ Տոփեթից, ուր Տերն ուղարկել էր նրան մարգարեություն անելու, կանգնեց Տիրոջ տան գավթում և ասաց ամբողջ ժողովրդին. Նոր Էջմիածին Աստվածաշունչ Երեմիան եկավ Տափեթից, այն է՝ Գլորման վայրից, ուր ուղարկել էր նրան Տերը՝ մարգարեանալու այնտեղ։ Նա կանգնեց Տիրոջ տան սրահում և ասաց ամբողջ ժողովրդին. |
Տերն այսպես է ասում ինձ. «Գնա՛ և կանգնի՛ր ժողովրդի որդիների դարպասին, որով մտնում և դուրս են գալիս Հուդայի թագավորները, նաև Երուսաղեմի բոլոր դարպասներին։
«Այսպես է ասում Տերը. “Կանգնի՛ր Տիրոջ տան գավթում և երկրպագելու համար Տիրոջ տունը եկող Հուդայի բոլոր քաղաքներին ասա՛ այն բոլոր խոսքերը, որ քեզ հրամայել եմ նրանց ասելու. ոչ մի խոսք չպակասեցնես։
Ապա քահանաների առաջ և ամբողջ ժողովրդի առաջ, որ կանգնած էին Տիրոջ տանը, Երեմիա մարգարեն խոսեց Անանիա մարգարեին