ԵՐԵՄԻԱ 11:5 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ որպեսզի հաստատեմ այս երդումը, որ արել եմ ձեր հայրերին, թե նրանց կաթ ու մեղր բխող երկիր կտամ, ինչպես որ այսօր"”»։ Եվ ես պատասխանեցի ու ասացի. «Ամե՛ն, ո՛վ Տեր»։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Կհաստատեմ իմ երդումը, որ երդվեցի ձեր հայրերին՝ տալու նրանց այն երկիրը, որը մեղր ու կաթ է բխեցնում, ինչպես և այսօր”»։ Պատասխանեցի և ասացի. «Այո՛, Տե՛ր, թող այդպես լինի»։ |
Երբ Տերը քեզ տանի քանանացիների, քետացիների, ամորհացիների, խևացիների և հեբուսացիների երկիրը, որը քեզ տալու համար նա երդվեց քո հայրերին, այն երկիրը, ուր կաթ ու մեղր է բխում, այս ամսին պիտի կատարես այս պաշտամունքը։
Այսպես պիտի անեմ այս տեղին,- ասում է Տերը,- և նրա բնակիչներին, և այս քաղաքը Տոփեթի պես պիտի անեմ։
և Երեմիա մարգարեն ասաց. «Ամեն. Տերը թող այդպես անի։ Տերը թող կատարի քո խոսքերը, որ մարգարեացար. Տիրոջ տան անոթները և բոլոր տարագիրներին Բաբելոնից այստեղ վերադարձնի։
Եվ նրանց տվեցիր այս երկիրը, որ իրենց հայրերին երդվել էիր, որ նրանց տալու ես մի երկիր, որտեղ կաթ ու մեղր է բխում։
Եվ ասացի ձեզ. "Դո՛ւք պիտի ժառանգեք նրանց երկիրը. ես այն ձե՛զ պիտի տամ որպես ստացվածք. մի երկիր, ուր կաթ և մեղր է բխում"։ Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը, որ ձեզ առանձնացրի ազգերից։
Եթե դու հոգով օրհնես, ապա ներկա գտնվող հասարակ մարդը քո օրհնությանն ինչպե՞ս «Ամե՛ն» ասի, երբ չգիտի, թե ի՛նչ ես ասում։
Արդ, ո՛վ Իսրայել, լսի՛ր և զգո՛ւյշ եղիր, որ կատարես դրանք, որպեսզի լավ լինի քեզ համար, և դուք շատ բազմանաք այն երկրում, ուր կաթ ու մեղր է բխում, ինչպես որ քո հայրերի Տեր Աստվածը խոստացավ քեզ։