Համանը վերցրեց զգեստը և ձին, հագցրեց Մուրթքեին և քաղաքի հրապարակում նստեցրեց ձիուն ու կանչեց նրա առջևից. «Այսպես է լինում այն մարդուն, որին թագավորը կբարեհաճի պատվել»։
ԵՍԹԵՐ 6:7 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Համանն ասաց թագավորին. «Այն մարդուն, որին թագավորը բարեհաճում է պատվել, |
Համանը վերցրեց զգեստը և ձին, հագցրեց Մուրթքեին և քաղաքի հրապարակում նստեցրեց ձիուն ու կանչեց նրա առջևից. «Այսպես է լինում այն մարդուն, որին թագավորը կբարեհաճի պատվել»։
Համանը ներս մտավ, և թագավորը նրան ասաց. «Ի՞նչ պետք է անել այն մարդուն, որին թագավորը կբարեհաճի պատվել»։ Համանը մտքում ասում էր. «Թագավորն ինձանից բացի ո՞ւմ պիտի բարեհաճեր պատիվ անել»։
թող բերեն թագավորի հագած արքայական զգեստը, թագավորի հեծած ձին և այն արքայական թագը, որ դրվում է նրա գլխին։
Այն զգեստը և ձին թող տրվեն թագավորի պատվավոր իշխաններից մեկի ձեռքը, և հագցնեն այն մարդուն, որին թագավորը բարեհաճել է պատվել։ Քաղաքի հրապարակում նրան նստեցնեն այն ձիու վրա և կանչեն նրա առաջից։ Այսպես է արվում այն մարդուն, որին թագավորը կբարեհաճի պատվել»։