Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՍԹԵՐ 6:9 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

9 Այն զգեստը և ձին թող տրվեն թագավորի պատվավոր իշխաններից մեկի ձեռքը, և հագցնեն այն մարդուն, որին թագավորը բարեհաճել է պատվել։ Քաղաքի հրապարակում նրան նստեցնեն այն ձիու վրա և կանչեն նրա առաջից։ Այսպես է արվում այն մարդուն, որին թագավորը կբարեհաճի պատվել»։

Տես գլուխը Պատճենել




ԵՍԹԵՐ 6:9
5 Խաչաձեւ Հղումներ  

Եվ իր երկրորդ կառքի մեջ նստեցրեց, և նրա առաջից գոչում էին. «Ծնկի՛ եկեք»։ Այսպես Եգիպտոսի ամբողջ երկրի վրա նշանակեց նրան։


Այն ժամանակ թագավորն ասաց Համանին. «Իսկույն վերցրո՛ւ զգեստն ու ձին, ինչպես որ ասացիր, և այդպե՛ս արա հրեա Մուրթքեին, որ նստում է թագավորի դռանը. մեկ բան չպակասի քո ամբողջ ասածից»։


Համանը ներս մտավ, և թագավորը նրան ասաց. «Ի՞նչ պետք է անել այն մարդուն, որին թագավորը կբարեհաճի պատվել»։ Համանը մտքում ասում էր. «Թագավորն ինձանից բացի ո՞ւմ պիտի բարեհաճեր պատիվ անել»։


Մեծապես ուրախացի՛ր, ո՜վ Սիոնի դուստր, ցնծությամբ աղաղակի՛ր, ո՜վ Երուսաղեմի դուստր, ահա քեզ մոտ է գալիս քո թագավորը. նա արդար ու փրկագործ է, հեզ և էշի վրա հեծած, էշի ձագի՝ ավանակի վրա։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ