Եվ Դավիթն ասաց Աբեսսային ու իր բոլոր ծառաներին. «Ահա ինձանից սերած իմ որդին իմ անձն է փնտրում, ապա էլ ո՞ւր մնաց Բենիամինի որդին. թողե՛ք նրան, որ անիծի, քանզի Տերն է ասել նրան։
ԵՍԹԵՐ 2:21 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այն օրերին, երբ Մուրթքեն թագավորի դռանն էր նստում, թագավորի երկու ներքինիները՝ Բիգթանը և Թարեսը, որ դռան պահապաններից էին, բարկանալով որոշեցին ձեռք բարձրացնել Ասուերոս թագավորի դեմ։ |
Եվ Դավիթն ասաց Աբեսսային ու իր բոլոր ծառաներին. «Ահա ինձանից սերած իմ որդին իմ անձն է փնտրում, ապա էլ ո՞ւր մնաց Բենիամինի որդին. թողե՛ք նրան, որ անիծի, քանզի Տերն է ասել նրան։
Նրա դեմ դավադրություն արեց իր ծառա Զամրին՝ կառքերի կեսի հրամանատարը, երբ թագավորը խմել ու հարբել էր Թերսայում՝ Արսայի տանը, որը Թերսայի տան վերակացուն էր։
Նրա ծառաները ոտքի ելան նրա դեմ, դավաճանեցին և Մելոնի տան մեջ՝ Սիլլայի զառիվայրում, սպանեցին Հովասին։
Իսկ Ասուերոսի թագավորության ժամանակ՝ նրա թագավորության սկզբում, ամբաստանագիր գրեցին Հուդայի և Երուսաղեմի բնակիչների դեմ։
Այն գիշեր թագավորի քունը փախավ, և հրամայեց, որ բերեն ժամանակագրության հիշատակների մատյանը, և կարդացվեց թագավորի առաջ։
Եվ գրված գտնվեց, որ Մուրթքեն հաղորդել էր թագավորի երկու ներքինիների՝ Բիգթանի և Թարեսի մասին, որոնք դռան պահապաններից էին և ցանկացել էին Ասուերոս թագավորի վրա ձեռք բարձրացնել։
Բայց Դանիելը թագավորին խնդրեց, և Բաբելոնի գավառը կառավարելու համար նշանակեց Սեդրաքին, Միսաքին և Աբեդնագովին, իսկ ինքը՝ Դանիելը, թագավորի դռանն էր լինում։