Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՍԹԵՐ 6:1 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

1 Այն գիշեր թագավորի քունը փախավ, և հրամայեց, որ բերեն ժամանակագրության հիշատակների մատյանը, և կարդացվեց թագավորի առաջ։

Տես գլուխը Պատճենել




ԵՍԹԵՐ 6:1
12 Խաչաձեւ Հղումներ  

Հետո թագավորը գնաց իր պալատը և գիշերն անցկացրեց ծոմապահությամբ. նվագարաններ բերել չտվեց իր առաջ, և քունը փախավ նրանից։


Նաբուգոդոնոսորի թագավորության երկրորդ տարում Նաբուգոդոնոսորը երազներ տեսավ. խռովվեց նրա հոգին, և չէր կարող քնել։


Երբ այս բանը քննվեց ու ստուգվեց, նրանք երկուսն էլ կախվեցին փայտից, և սա թագավորի առջև գրվեց ժամանակագրության գրքում։


«Ո՜վ Աստծու մեծության, իմաստության և գիտության խորություն, ինչքա՜ն անքննելի են նրա դատաստանները, և անզննելի են նրա ճանապարհները։


Թշվառներն ու կարիքավորները ջուր են փնտրում, բայց ջուր չկա, նրանց լեզուն ցամաքել է ծարավից. ես՝ Տերը, պատասխան եմ տալու նրանց, ես՝ Իսրայելի Աստվածս, նրանց չեմ լքի։


Նրա հզորության և ուժի բոլոր գործերը և Մուրթքեի մեծության մանրամասն պատմությունը, որով թագավորը բարձրացրեց նրան, ահա գրված են մարերի և պարսիկների թագավորների ժամանակագրության գրքում։


Աբրահամն այդ տեղի անունը դրեց Եհովայիրե. և այսօր էլ ասում են. «Այդ լեռան վրա, ուր Տերը հոգ է տանում»։


Այն ժամանակ իրար հետ խոսեցին Տիրոջից վախեցողները. Տերն ականջ դրեց ու լսեց, և նրա առջև հիշատակի գիրք գրվեց Տիրոջից վախեցողների համար և նրա անվան մասին մտածողների համար։


եթե ես շնորհ եմ գտել թագավորի աչքի առաջ, և եթե հաճելի է թագավորին իմ խնդրածը տալու և իմ ուզածը կատարելու, թող թագավորը Համանի հետ գա այն խնջույքին, որ անելու եմ ես։ Եվ վաղը կանեմ թագավորի խոսքի համաձայն»։


Այս բանը հայտնի դարձավ Մուրթքեին, և նա հաղորդեց Եսթեր թագուհուն։ Եվ Եսթերը Մուրթքեի անունից ասաց թագավորին։


Այն օրերին, երբ Մուրթքեն թագավորի դռանն էր նստում, թագավորի երկու ներքինիները՝ Բիգթանը և Թարեսը, որ դռան պահապաններից էին, բարկանալով որոշեցին ձեռք բարձրացնել Ասուերոս թագավորի դեմ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ