Թեև իմ տունն Աստծու մոտ այդպես չէ, Բայց հավիտենական ուխտ արեց ինձ հետ, Պահված և հաստատված ամեն բանի մեջ։ Թեև իմ ամբողջ փրկությունն ու ամբողջ իղձն այն է, Բայց նա չպիտի ծաղկեցնի։
ԵՍԱՅԻ 56:4 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ որովհետև Տերն այսպես է ասում. «Ներքինիներին, որոնք պահում են իմ շաբաթները, ընտրում այն, ինչը հաճելի է ինձ, և կառչած են մնում իմ ուխտին, Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այսպես է ասում Տերը ներքինիներին. «Ովքեր կպահեն իմ պատվիրանները, կնախընտրեն այն, ինչ ես եմ կամենում, և իմ ուխտի մեջ կմնան, |
Թեև իմ տունն Աստծու մոտ այդպես չէ, Բայց հավիտենական ուխտ արեց ինձ հետ, Պահված և հաստատված ամեն բանի մեջ։ Թեև իմ ամբողջ փրկությունն ու ամբողջ իղձն այն է, Բայց նա չպիտի ծաղկեցնի։
Տիրոջ բոլոր ճանապարհները ողորմություն են և ճշմարտություն նրա ուխտն ու պատվիրանը պահողների համար։
«Ձեր ականջը խոնարհեցրե՛ք և եկե՛ք ինձ մոտ, լսե՛ք ինձ, և ձեր անձը կապրի։ Ձեզ հետ հավիտենական ուխտ կկնքեմ՝ Դավթին խոստացված իմ հավատարիմ ողորմությունը։
Երանի՜ այն մարդուն, որ կանի այս, և այն մարդու որդուն, որ կառչում է դրան, կպահի շաբաթն ու չի պղծի և իր ձեռքը հետ կպահի որևէ չարագործությունից»։
Իսկ այն օտարականների որդիները, որոնք հարել են Տիրոջը՝ նրան ծառայելու, Տիրոջ անունը սիրելու և նրա ծառաները լինելու համար, բոլոր նրանք,- ասում է Տերը,- որ կպահեն իմ շաբաթը և այն չեն պղծի ու կառչած կմնան իմ ուխտին,
«Եթե շաբաթ օրը՝ իմ սուրբ օրը, քո ոտքը հետ պահես քո ցանկությունը կատարելուց, եթե շաբաթը կոչես հաճելի և Տիրոջը նվիրված պատվական օր ու մեծարես այն՝ չհետևելով քո ճանապարհներին, չբավարարելով քո ցանկությունը և դատարկաբանություն չանելով,
Սիոնի ճամփան են հարցնելու՝ դեմքերը դեպի այնտեղ դարձնելով և ասելով. “Եկե՛ք, և Տիրոջը հարենք հավիտենական ու անմոռանալի ուխտով”։
Ուստի Աստված, առավել ևս կամենալով խոստման ժառանգորդներին ցույց տալ իր նպատակի անփոփոխ լինելը, այն հաստատեց երդմամբ,
Բայց եթե Տիրոջը ծառայություն անելը հաճելի չէ ձեզ համար, ապա ընտրե՛ք այսօր, թե ո՛ւմ եք ծառայելու՝ Եփրատ գետի այն կողմում ձեր հայրերի պաշտած աստվածների՞ն, թե՞ ամորհացիների աստվածներին, որոնց երկրում դուք բնակվում եք։ Բայց ես և իմ տունը Տիրոջն ենք պաշտելու»։