ԵՍԱՅԻ 23:7 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ա՞յս է ձեր զվարճացյալ քաղաքը, որի վաղեմությունը հնագույն ժամանակից է. նրա ոտքերը նրան տարել են հեռու տեղ՝ պանդխտանալու։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Արդյոք սկզբից իսկ ձեր այդ ամբարտավանությունը չէ՞ր, որ նրա մատնության պատճառ դարձավ. նա իր ոտքերով հեռավոր պանդխտության պիտի քշվի։ |
Ո՛վ խռովությամբ լցված աղմկալից քաղաք, զվարճասեր քաղաք, քո մեռելները սրից սպանված չեն և ոչ էլ պատերազմում մեռածներ։
Այս սահմանը դառնում է դեպի Ռամա, մինչև Տյուրոս՝ ամուր քաղաքը, շրջվում է դեպի Ուսա և վերջանում ծովում, Աքեզիբի վիճակում.