ԵՍԱՅԻ 22:18 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ կծիկի պես կծկելու է և գնդակի պես շպրտելու է լայնարձակ երկրի վրա. դու այնտե՛ղ պիտի մեռնես, այնտե՛ղ պիտի լինեն քո փառահեղ մարտակառքերը, ո՛վ դու՝ տիրոջդ տան անարգանքը։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ և փառապսակից։ Քեզ պիտի նետի մեծ ու անսահման երկիրը, և այնտեղ դու պիտի մեռնես. քո շքեղ կառքերը անարգանքի առարկա պիտի դարձնի, քո իշխանական տունը ոտնատակ պիտի տա։ |
Աստված քեզ կկործանի հավիտյան, կխլի և քեզ կհանի քո բնակարանից և քո արմատը՝ ողջերի երկրից։ (Սելա)։
Ժողովուրդները հորդ ջրերի շառաչի պես աղմկում են, բայց երբ նա հանդիմանում է նրանց, որ նրանք հեռու փախչեն հալածված, ինչպես սարերի մղեղը՝ քամու առաջից, և ինչպես քշված փոշին՝ մրրիկի առաջից։
Ուստի Տերն այսպես է ասում. “Քո կինը քաղաքի մեջ պիտի պոռնկանա, քո որդիներն ու դուստրերը սրով պիտի ընկնեն, և քո երկիրը լարով պիտի բաժանվի, դու անմաքուր հողի վրա պիտի մեռնես, և Իսրայելն էլ իր երկրից անպատճառ գերի պիտի տարագրվի”»։