Զորությունների Տերը երդվեց և ասաց. «Անշուշտ, ինչպես խորհել եմ, այնպես էլ կլինի, ինչպես ծրագրել եմ, այն էլ կկատարվի։
ԵՍԱՅԻ 19:17 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հուդայի երկիրը եգիպտացիների համար արհավիրք է դառնալու, և ով հիշատակի նրան, պիտի սարսափի Զորությունների Տիրոջ այն մտադրության պատճառով, որ նա մտածել է նրանց դեմ։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իսկ Հուդայի երկիրը պիտի ահի մատնի եգիպտացիներին, և ամենքն էլ, ովքեր այդ երկրի անունը տալու լինեն նրանց մոտ, պիտի սարսափեն այն խորհրդից, որ Զորությունների Տերը խորհեց նրա մասին։ |
Զորությունների Տերը երդվեց և ասաց. «Անշուշտ, ինչպես խորհել եմ, այնպես էլ կլինի, ինչպես ծրագրել եմ, այն էլ կկատարվի։
Եզեկիա թագավորի տասնչորսերորդ տարում Ասորեստանի Սենեքերիմ թագավորն արշավեց Հուդայի երկրի բոլոր պարսպապատ քաղաքների վրա և գրավեց դրանք։
Այն օրն իմ կողմից դեսպաններ պիտի դուրս գան նավերով՝ ապահովության մեջ գտնվող եթովպացիներին վախեցնելու համար, և նրանց մեջ Եգիպտոսի օրվա պես անձկություն պիտի լինի, որովհետև ահա գալիս է»։
Եվ երկրի բոլոր բնակիչները ոչնչի պես են համարվում, և նա ըստ իր կամքի է անում երկնքի զորքի ու երկրի բնակիչների մեջ, և մեկը չկա, որ խփի նրա ձեռքին ու ասի նրան. “Ի՞նչ ես անում”։