Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՍԱՅԻ 19:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

17 Իսկ Հուդայի երկիրը պիտի ահի մատնի եգիպտացիներին, և ամենքն էլ, ովքեր այդ երկրի անունը տալու լինեն նրանց մոտ, պիտի սարսափեն այն խորհրդից, որ Զորությունների Տերը խորհեց նրա մասին։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

17 Հուդայի երկիրը եգիպտացիների համար արհավիրք է դառնալու, և ով հիշատակի նրան, պիտի սարսափի Զորությունների Տիրոջ այն մտադրության պատճառով, որ նա մտածել է նրանց դեմ։

Տես գլուխը Պատճենել




ԵՍԱՅԻ 19:17
12 Խաչաձեւ Հղումներ  

Այսպես է ասում Զորությունների Տերը. «Ինչպես ասացի, այնպես պիտի լինի, և ինչպես մտածել եմ, այնպես պիտի կատարվի.


Եզեկիայի թագավորության տասնչորսերորդ տարում Ասորեստանի Սենեքերիմ արքան հարձակվեց Հուդայի երկրի ամուր քաղաքների վրա և գրավեց դրանք։


նաև եգիպտացիների արքա փարավոնին, նրա պաշտոնյաներին և նրա մեծամեծներին, նրա ամբողջ ազգին,


Այն օրը փութով հրեշտակներ են ելնելու իմ կողմից՝ ոչնչացնելու եթովպացիների սին հույսերը, և խռովություն է լինելու նրանց մեջ եգիպտացիների վախճանի օրը, քանի որ ահա այն հասել է”։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ