նրանց տվեց գաբավոնացիների ձեռքը, և նրանք կախեցին նրանց սարի վրա, Տիրոջ առաջ, և յոթն էլ միասին կորսվեցին այդ օրը։ Նրանք մահվան մատնվեցին հնձի առաջին օրերին՝ գարու հնձի սկզբին։
ԵԼՔ 9:31 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Կտավատն ու գարին կարկտահար եղան, որովհետև գարին հասած էր, և կտավատը՝ սերմ բռնած։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Կտավատն ու գարին կարկտահարվեցին, որովհետև գարին հասած էր, կտավատը՝ սերմնակալած, |
նրանց տվեց գաբավոնացիների ձեռքը, և նրանք կախեցին նրանց սարի վրա, Տիրոջ առաջ, և յոթն էլ միասին կորսվեցին այդ օրը։ Նրանք մահվան մատնվեցին հնձի առաջին օրերին՝ գարու հնձի սկզբին։
«Ձեզ հարվածեցի խորշակով և չոռով, ձեր բազմաթիվ պարտեզներն ու այգիները, թզենիներն ու ձիթենիները խառնիճը սպառեց, բայց դուք չվերադարձաք ինձ»,- ասում է Տերը։
Թեկուզ թզենին չծաղկի, և որթատունկի վրա բերք չլինի, ձիթենու արդյունքը ստի, և արտերը կերակուր չտան, ոչխարը կտրվի փարախից, և արջառ չլինի գոմերում,
Այսպես վերադարձավ Նոեմին իր հարս՝ մովաբացի Հռութի հետ Մովաբի երկրից, և գարու հնձի սկզբին հասան Բեթլեհեմ։
Եվ նա Բոոսի աղջիկներից չբաժանվեց, մինչև գարու հնձի ու ցորենի հնձի վերջը հասկ հավաքեց և բնակվում էր իր սկեսուրի մոտ։