Տերն ասաց նրան. «Ահա այդ բանում էլ քո աղաչանքն ընդունեցի, որ չկործանեմ այն քաղաքը, որի մասին ասացիր։
ԵԼՔ 7:1 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Տերն ասաց Մովսեսին. «Տե՛ս, քեզ փարավոնի համար աստված դարձրի, իսկ քո եղբայր Ահարոնը կլինի քո մարգարեն։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Տերն ասաց Մովսեսին. «Փարավոնի առջև հանդես կգաս իբրև աստված, իսկ քո եղբայր Ահարոնը թող լինի քո մարգարեն։ |
Տերն ասաց նրան. «Ահա այդ բանում էլ քո աղաչանքն ընդունեցի, որ չկործանեմ այն քաղաքը, որի մասին ասացիր։
Եղիան վերցրեց երեխային, վերնատնից իջեցրեց տուն և նրան տվեց իր մորը. և Եղիան ասաց. «Տե՛ս, որդիդ կենդանի է»։
Եղիսեն նստել էր իր տանը, ծերերն էլ նստել էին նրա հետ. և թագավորն իր առջևից մարդ ուղարկեց նրա մոտ, բայց պատգամավորը դեռ չէր եկել Եղիսեի մոտ, երբ նա ասաց ծերերին. «Տեսնո՞ւմ եք, այդ մարդասպանի որդին մարդ է ուղարկել իմ գլուխը կտրելու։ Նայե՛ք, հենց որ պատգամավորը եկավ, դուռը կողպե՛ք և դուռը ամուր բռնե՛ք նրա դեմ. չէ՞ որ նրա տիրոջ ոտքերի ձայնը գալիս է նրա ետևից»։
Տեսաք, որ Տերը ձեզ տվեց շաբաթը։ Դրա համար էլ նա վեցերորդ օրը ձեզ երկու օրվա հաց է տալիս։ Թող յուրաքանչյուրն իր տեղը նստի, և ոչ ոք իր տեղից չելնի յոթերորդ օրը»։
Կա՞ արդյոք մի այնպիսի բան, որի համար ասվի, թե սա նոր է. դա արդեն եղել է մեզնից առաջվա դարերում։
Տե՛ս, ես քեզ այսօր ազգերի վրա և թագավորությունների վրա նշանակեցի, որ արմատախիլ անես և քանդես, ոչնչացնես ու տապալես, որ կառուցես և տնկես»։
Եվ այն ազգին, որին ծառա պիտի լինեն, ես պիտի դատեմ,- ասաց Աստված,- և դրանից հետո պիտի ելնեն և ինձ պիտի պաշտեն այս տեղում" (հմմտ. Ծնն. 15.13-14)։