ԵԼՔ 6:18 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Կահաթի որդիներն են՝ Ամրամ, Իսահառ, Քեբրոն և Ոզիել։ Կահաթի կյանքի տարիները եղան հարյուր երեսուներեք տարի։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Կահաթի որդիներն են Ամրամը, Իսահառը, Քեբրոնն ու Ոզիելը։ Կահաթն ապրեց հարյուր երեսուներեք տարի։ |
Մովսեսը կանչեց Ահարոնի հորեղբայր Ոզիելի որդիներին՝ Միսայելին և Եղիսափանին, և ասաց նրանց. «Մոտեցե՛ք, ձեր եղբայրներին սրբարանից հանե՛ք և բանակատեղիից դո՛ւրս տարեք»։
Հաշվառված ղևտացիներն ըստ իրենց տոհմերի սրանք են. Գերսոնից՝ Գերսոնյանների տոհմը, Կահաթից՝ Կահաթյանների տոհմը, Մերարիից՝ Մերարյանների տոհմը։