Հակոբն իր համար առավ կաղամախու, նշենու և սոսու դալար ճիպոտներ, դրանց կեղևները տեղ-տեղ քերծեց այնպես, որ երևաց ճիպոտների վրա եղած սպիտակը։
ԵԼՔ 4:2 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Տերն ասաց նրան. «Այդ ի՞նչ է քո ձեռքին»։ Նա պատասխանեց. «Գավազան»։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Տերը նրան ասաց. «Այդ ի՞նչ է քո ձեռքին»։ Նա ասաց. «Գավազան»։ |
Հակոբն իր համար առավ կաղամախու, նշենու և սոսու դալար ճիպոտներ, դրանց կեղևները տեղ-տեղ քերծեց այնպես, որ երևաց ճիպոտների վրա եղած սպիտակը։
Եղիսեն ասաց նրան. «Ես ի՞նչ անեմ քեզ համար, ասա՛ ինձ. ի՞նչ ունես տանդ»։ Եվ նա ասաց. «Քո աղախինն իր տանը ոչինչ չունի, բացի մի աման յուղից»։
Մովսեսը վերցրեց իր կնոջն ու որդիներին, նրանց նստեցրեց էշի վրա և վերադարձավ Եգիպտոս։ Եվ Մովսեսն իր ձեռքն առավ Աստծու գավազանը։
Առավոտյան գնա՛ փարավոնի մոտ. երբ նա դուրս գա դեպի ջուրը գնալու, կանգնի՛ր գետի եզերքին՝ նրա դիմաց, և ձե՛ռքդ առ օձ դարձած այն գավազանը։
«Եթե փարավոնը խոսի ձեզ հետ և ասի՝ “Մի հրա՛շք ցույց տվեք”, այն ժամանակ դու կասես Ահարոնին. “Վերցրո՛ւ քո գավազանն ու գցի՛ր փարավոնի առաջ”. և դա վիշապ կդառնա»։
այլ արդարությամբ կդատի աղքատներին և ուղղամտորեն կհանդիմանի երկրի հեզերին։ Նա իր բերանի գավազանով կհարվածի երկրին և իր շուրթերի շնչով կմեռցնի ամբարիշտներին։
Արջառների և ոչխարների ամեն տասներորդը՝ հովվի հաշվածանասունների յուրաքանչյուր տասանորդը, սուրբ պիտի լինի Տիրոջը։
Քո գավազանով հովվի՛ր ժողովրդին՝ քո ժառանգության հոտը, անտառում՝ բերրի այգիներում, առանձին նստողներին. թող հին օրերի պես արածեն Բասանում և Գաղաադում։