Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԼՔ 7:15 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

15 Առավոտյան գնա՛ փարավոնի մոտ. երբ նա դուրս գա դեպի ջուրը գնալու, կանգնի՛ր գետի եզերքին՝ նրա դիմաց, և ձե՛ռքդ առ օձ դարձած այն գավազանը։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

15 Առավոտյան գնա՛ փարավոնի մոտ։ Երբ նա ելնի դեպի ջուրը, կանգնի՛ր նրա առջև՝ գետափին, քո ձեռքում բռնած այն գավազանը, որ օձ դարձավ։

Տես գլուխը Պատճենել




ԵԼՔ 7:15
7 Խաչաձեւ Հղումներ  

Բայց նա թույլ չտվեց, որ որևէ մեկը նեղի նրանց. Եվ թագավորներ պատժեց նրանց համար՝ ասելով.


Փարավոնի աղջիկն իջավ գետը՝ լվացվելու. նրա աղախինները ման էին գալիս գետի եզերքին։ Շամբերի մեջ տեսավ տապանակը և ուղարկեց իր ստրկուհուն, որ վերցնի այն։


Մովսեսն ու Ահարոնը մտան փարավոնի մոտ և արեցին այնպես, ինչպես պատվիրել էր Տերը։ Ահարոնն իր գավազանը գցեց փարավոնի և նրա ծառաների առաջ, և դա օձ դարձավ։


Տերն ասաց Մովսեսին. «Փարավոնի սիրտը կարծրացավ. նա չի ուզում արձակել ժողովրդին։


Տերն ասաց Մովսեսին. «Վե՛ր կաց վաղ առավոտյան և կանգնի՛ր փարավոնի առաջ (ահա դուրս է ելնում դեպի ջուրը) ու ասա՛ նրան. “Տերն այսպես է ասում. "Արձակի՛ր իմ ժողովրդին, որ նա պաշտի ինձ։


Խոսի՛ր և ասա՛. “Այսպես է ասում Տեր Աստված. "Ահա ես քեզ դեմ եմ, ո՛վ Եգիպտոսի փարավոն թագավոր, ո՛վ մեծ վիշապ, որ պառկում ես գետերիդ մեջ և ասում ես. "Իմ գետն իմն է, և ես եմ շինել ինձ համար"։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ