Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԵԼՔ 38:25 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Մարդահամարով ժողովրդից հավաքված արծաթը հարյուր տաղանդ և հազար յոթ հարյուր յոթանասունհինգ սիկղ էր՝ ըստ սրբարանի սիկղի.

Տես գլուխը

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Մարդկանցից հավաքված արծաթե նվերները կշռում էին հարյուր տաղանդ և հազար յոթ հարյուր յոթանասունհինգ սիկղ՝ ըստ սրբարանի կշռաչափի. մարդագլուխը՝ կես սիկղ՝ ըստ սրբարանի սակագնի։ Քսան տարեկան և ավելի բարձր տարիք ունեցող մարդիկ, որոնք անցնում էին մարդահամարով, վեց հարյուր երեք հազար հինգ հարյուր հիսուն հոգի էին։

Տես գլուխը



ԵԼՔ 38:25
5 Խաչաձեւ Հղումներ  

Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.


«Երբ Իսրայելի որդիների թիվն իմանալու համար մարդահամար կատարես, նրանցից ամեն մեկն իր անձի փրկագինը պետք է տա Տիրոջը, երբ դու նրանց հաշվելիս լինես, որպեսզի նրանց մեջ հարված չլինի նրանց հաշվելիս։


Իսրայելի որդիներից կվերցնես քավության արծաթը և այն կտաս ժողովի վրանի ծառայության համար, որպեսզի Տիրոջ առաջ դա հիշատակ լինի Իսրայելի որդիներին՝ ձեր անձերին քավություն անելու համար»։


«Հաշվառե՛ք Իսրայելի ժողովրդի բոլոր որդիների համայնքի մարդահամարն ըստ իրենց ազգատոհմերի և ըստ իրենց հայրերի տների՝ հաշվառելով արական սեռի բոլոր մարդկանց իրենց անուններով։


«Հաշվառե՛ք Իսրայելի ամբողջ ժողովրդին՝ քսան տարեկանից բարձր եղող մարդկանց՝ ըստ իրենց հայրերի տների, բոլոր պատերազմի ելնողներին»։