Սողոմոնը շինեց բոլոր այն կարասիները, որ Տիրոջ տանն էին, այսինքն՝ ոսկե զոհասեղանը, ոսկուց էր և այն սեղանը, որի վրա լինում էին առաջավորության հացերը,
ԵԼՔ 37:10 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Սեղանը պատրաստեց սատիմի փայտից։ Դրա երկարությունը երկու կանգուն էր, լայնությունը՝ մեկ կանգուն, և բարձրությունը՝ մեկուկես կանգուն։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Առաջավորության հացի սեղանը պատրաստեց մաքուր ոսկուց։ Դրա համար ոսկե չորս օղակներ ձուլեց. երկուսը՝ մի կողմի և երկուսը՝ մյուս կողմի համար։ Պատրաստեց նաև լծակներ, որպեսզի դրանցով բարձրացնեն սեղանը։ Տապանակի ու սեղանի լծակները պատրաստեց չփտող փայտից և դրանք պատեց ոսկով։ Երկու կանգուն էր սեղանի երկարությունը, մեկուկես կանգուն՝ դրա լայնությունը, և մեկուկես կանգուն՝ դրա բարձրությունը։ |
Սողոմոնը շինեց բոլոր այն կարասիները, որ Տիրոջ տանն էին, այսինքն՝ ոսկե զոհասեղանը, ոսկուց էր և այն սեղանը, որի վրա լինում էին առաջավորության հացերը,
զոհասեղանն ու նրա անոթները, մաքուր ոսկուց աշտանակն ու նրա բոլոր գործիքները, խնկարկության սեղանը,
Քերովբեներն իրենց թևերը տարածում էին վերևից՝ իրենց թևերով ծածկելով քավությունը, և նրանց երեսները դեմ դիմաց էին, և քերովբեների երեսները քավության վրա էին։
Բայց դուք այն պղծում եք, երբ ասում եք. “Տիրոջ սեղանը պղծված է, և նրա բերքը՝ ուտեստը, անարգ”։
Եվ Բանը մարմին դարձավ ու մեր մեջ բնակվեց, և տեսանք նրա փառքը. փառք, որ Հորից ունի Միածինը՝ լի շնորհով ու ճշմարտությամբ։
Աստված կամեցավ ցույց տալ նրանց, թե ի՛նչ է այս խորհրդի փառավոր ճոխությունը հեթանոսների մեջ, որ է Քրիստոսը ձեր մեջ, այն փառքի հույսը,