Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԼՔ 37:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

10 Առաջավորության հացի սեղանը պատրաստեց մաքուր ոսկուց։ Դրա համար ոսկե չորս օղակներ ձուլեց. երկուսը՝ մի կողմի և երկուսը՝ մյուս կողմի համար։ Պատրաստեց նաև լծակներ, որպեսզի դրանցով բարձրացնեն սեղանը։ Տապանակի ու սեղանի լծակները պատրաստեց չփտող փայտից և դրանք պատեց ոսկով։ Երկու կանգուն էր սեղանի երկարությունը, մեկուկես կանգուն՝ դրա լայնությունը, և մեկուկես կանգուն՝ դրա բարձրությունը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

10 Սեղանը պատրաստեց սատիմի փայտից։ Դրա երկարությունը երկու կանգուն էր, լայնությունը՝ մեկ կանգուն, և բարձրությունը՝ մեկուկես կանգուն։

Տես գլուխը Պատճենել




ԵԼՔ 37:10
13 Խաչաձեւ Հղումներ  

Աստված ուզեց ցույց տալ նրանց այդ խորհրդի փառավոր հարստությունը հեթանոսների մեջ, այսինքն՝ Քրիստոսը՝ փառքի հույսը, ձեր մեջ։


Մենք բոլորս նրա լիությունից շնորհը շնորհի վրա ստացանք,


Եվ Բանը մարմին դարձավ ու բնակվեց մեր մեջ, և տեսանք նրա փառքը. փառք, որ Հայրն է տալիս Միածնին՝ լի շնորհով ու ճշմարտությամբ։


Սակայն դուք պղծեցիք այն, երբ ասացիք, թե՝ “Տիրոջ սեղանը պղծված է, և այն կերակուրը, որ դրվում է նրա վրա՝ արհամարհված”։


Ներս կտանես սեղանը և դրա վրա կդասավորես հացը։ Ներս կտանես աշտանակը և դրա վրա կդնես նրա ճրագամանները։


սեղանն ու նրա ամբողջ սպասքը, սեղանի ամպհովանին, նրա լծակներն ու ամբողջ սպասքը, Առաջավորության հացը,


զոհարաններն ու սեղանը և ողջ սպասքը, սուրբ աշտանակն ու նրա ամբողջ սպասքը, խնկարկության սեղանը, ողջակեզների սեղանն ու նրա ողջ սպասքը,


Քերովբեները դեպի վեր էին տարածել իրենց թևերը և իրենց թևերով հովանի էին անում Քավության վրա։ Քավության վրայի քերովբեների դեմքերը նայում էին միմյանց։


Այն պատեց մաքուր ոսկով և շուրջանակի պատեց ոսկե պսակով։


Սողոմոն արքան պատրաստել տվեց Տիրոջ տան ամբողջ սպասքը, ոսկե զոհարանն ու ոսկե սեղանը, որի վրա մատուցվում էր Առաջավորաց հացը,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ