ԵԼՔ 31:11 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ օծության յուղն ու սրբարանի համար անուշահոտ խունկը. բոլորը կանեն այնպես, ինչպես պատվիրել եմ քեզ»։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ օծության յուղն ու սրբարանի բաղադրյալ խունկը։ Այն ամենը, ինչ պատվիրել եմ քեզ, կանես»։ |
Բեսելիելը, Ողիաբը և սրտով բոլոր իմաստունները, որոնց Տերը օժտել էր իմաստությամբ և խելամտությամբ՝ գիտենալու և գործադրելու սրբարանի ծառայության համար ամեն տեսակ գործերը, կատարեցին, ինչպես որ պատվիրել էր Տերը։