ԵԼՔ 29:30 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Յոթ օր դրանք թող հագնի նրա որդիներից իրեն փոխարինող քահանան, որպեսզի մտնի ժողովի վրան՝ սրբարանում պաշտամունք կատարելու համար։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նրա որդիներից նա, ով պիտի փոխարինի նրան, երբ մտնի Վկայության խորան՝ սրբարանում պաշտամունք կատարելու, թող յոթ օր այդ զգեստները հագնի։ |
Յոթ օր բաղարջ հա՛ց կերեք. հենց առաջին օրը ձեր տներից դո՛ւրս գցեք թթխմորը, որովհետև առաջին օրվանից մինչև յոթերորդ օրը թթխմորով հաց ուտող անձը կվերացվի Իսրայելից։
Ահարոնի սուրբ զգեստները իրենից հետո իր որդիներին թող պատկանեն՝ դրանցով օծվելու և դրանցով ձեռնադրվելու համար։
Ահարոնին ու նրա որդիներին այնպես կանես, ինչպես պատվիրել եմ քեզ։ Յոթ օր պիտի տևի նրանց ձեռնադրությունը։
Քահանան յոթերորդ օրը թող զննի նրան, և եթե վերքը նույն ձևով մնացել է ու չի տարածվել մաշկի վրա, ապա քահանան թող նրան արգելափակված պահի ևս յոթ օր։
Քավություն պիտի անի այն օծված և իր հոր տեղը քահանայություն անելու համար օրհնված քահանան։ Նա կհագնի կտավե զգեստները՝ սուրբ զգեստները,
Մովսեսը Ահարոնի վրայից հանեց նրա զգեստները և դրանք հագցրեց նրա որդի Եղիազարին, և Ահարոնը մեռավ այնտեղ՝ լեռան գլխին, իսկ Մովսեսն ու Եղիազարը լեռից իջան։
Մեզ այսպիսի քահանայապետ էր պետք՝ սուրբ, անմեղ, անարատ, մեղավորներից զատված ու երկնքից վեր բարձրացած,